Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/6/2022
share

Ճոճկանում անասնագողության հերթական դեպքն է գրանցվել

Ճոճկանում անասնագողության հերթական դեպքն է գրանցվել, այս մասին ահազանգում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։

«Լոռիում փաստորեն ավանդական անասնագողությունը շարունակվում է։
Մի փոքր առաջ տեղեկատվություն հասավ, որ երեկ չէ առաջին օրը Լոռու մարզի Ճոճկան գյուղից հերթական անասնագողությունն է եղել։
Մեկ ֆերմերից գողացել են 8 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։
Ինչպես նախկինում նշել եմ, այս տարածաշրջանից տասնամյակներ անասնագողությունը շարունակվում է և այդ տարիների ընթացքում հարյուրավոր ընտանի խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացվել և հիմնականում գողերը չեն բռնվել և կենդանիները չեն վերադարձվել։
Հատկապես անասնագողությունը այս տարիներին մեծ կորուստներ են կրել Ճոճկան գյուղի բնակիչները։
Հիմա, եթե այդ տեղեկատվությունը ճշտվի և հաստատվի, որ գողության է եղել, ապա նախաձեռնելու եմ տարածաշրջանում լայն հանրային և իրազեկման քննարկումներ ԶԼՄ-ների լայն ներգրավմամբ «Չբացահայտվող գողերը և  գյուղացիների կրած վնասները» խորագրով։

4

facebook sharing button facebook